Միացի՛ր մեր թիմին

Աշխատանք Իլյուզիաների թանգարանում

Փնտրում ենք գիդ՝ Իլյուզիաների թանգարանի երևանյան մասնաճյուղում։ Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, պատմել հետաքրքիր փաստեր և ստեղծել դրական ու անմոռանալի տպավորություններ, այս աշխատանքը կարող է հենց քեզ համար լինել։

Աշխատանքի վայրըԵրևան, Կողբացի 83/10
ԶբաղվածությունըԱմբողջական, հերթափոխային
Թանգարանի գիդը ներկայացնում է ցուցանմուշն այցելուներին

Դարձի՛ր մեր այցելուների փորձառության մի մասը

Որպես գիդ՝ դու այցելուներին կուղեկցես իլյուզիաների զարմանահրաշ աշխարհում, կներկայացնես ցուցանմուշների գաղտնիքներն ու կօգնես նրանց լիարժեք վայելել թանգարանային փորձառությունը։

Ի՞նչ ես անելու

  • Դիմավորելու և ուղեկցելու ես թանգարանի այցելուներին։
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացնելու ես ցուցանմուշներն ու դրանց աշխատանքի սկզբունքները։
  • Անհատների և խմբերի համար անցկացնելու ես հետաքրքիր ու ինտերակտիվ շրջայցեր։
  • Պատասխանելու ես այցելուների հարցերին։
  • Օգնելու ես ճիշտ օգտվել ցուցանմուշներից և ստանալ հետաքրքիր լուսանկարներ։
  • Հետևելու ես ցուցանմուշների ճիշտ և անվտանգ օգտագործմանը։
  • Աջակցելու ես խմբային այցելությունների և միջոցառումների կազմակերպմանը։
  • Նպաստելու ես, որ յուրաքանչյուր այցելու թանգարանից հեռանա դրական տպավորություններով։

Ո՞ւմ ենք փնտրում

  • Գերազանց տիրապետում ես հայերենին և ունես ռուսերենի ու անգլերենի լավ խոսակցական իմացություն։
  • Ունես հստակ ու գրագետ խոսք և սիրում ես շփվել տարբեր տարիքի մարդկանց հետ։
  • Բարեհամբույր, ակտիվ, դրական, պատասխանատու և ճշտապահ ես։
  • Կարողանում ես աշխատել թիմում։
  • Արագ ես սովորում նոր տեղեկություններ և կարողանում ես դրանք հետաքրքիր ձևով ներկայացնել։
  • Պատրաստ ես աշխատել ամբողջական հերթափոխով։

Սպասարկման, զբոսաշրջության, կրթության, թանգարանային կամ ժամանցային ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ։

Ի՞նչ ենք առաջարկում

Ստեղծագործ միջավայրՀետաքրքիր աշխատանք յուրահատուկ ու ոգեշնչող տարածքում։
ՈւսուցումԱնհրաժեշտ ուսուցում՝ ցուցանմուշների և շրջայցերի անցկացման վերաբերյալ։
Ընկերական թիմԱշխատանք երիտասարդ, աջակցող և ընկերական թիմում։
ԶարգացումՀաղորդակցման և օտար լեզուների զարգացման հնարավորություն։
Միջազգային շփումՀանդիպումներ Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած այցելուների հետ։
Ճկուն գրաֆիկՀերթափոխային աշխատանքային գրաֆիկ։
Իլյուզիաների թանգարանի թիմը

Պատրա՞ստ ես միանալ մեր թիմին

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին՝