ClientClient nameYear2018AuthorAuthor nameShare


Կիսաշրջված սենյակում ձգողության օրենքները չեն գործում: Այստեղ կարող եք հայտնվել օդում, վեր թռչել մահճակալից և չընկնել, զգալ ինչպես «Սարդ մարդը» և անել բազմաթիվ այլ բաներ, որոնք Ձեր երևակայությունը թույլ կտա:
Վերակենդանացնե՞նք «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթը։ Ակնաբույժ Ալբերտ Էյմս կրտսերը 1934-ին ստեղծեց մի սենյակ, որն ընդարձակում է մեր տեսողական ընկալման սահմանները։ Սենյակի մի անկյունում հսկա ենք, մյուսում՝ թզուկ։ Այս անհավանական սենյակում, անկյունից անկյուն տեղաշարժվելով, մենք աճում ու փոքրանում ենք, մեկում առաստաղը մեզնից շատ բարձր է,…
Պատից կախված շրջանակի մեջ դրված փետուրը Ձեզ կստիպի երկրորդ անգամ նայել, իսկ գուցե նաև՝ ավելի շատ անգամներ։ Ձեզ թվում է, թե կադրում երևացող առարկաները դանդաղ շարժման ռեժիմում են։ Բայց դա ընդամենը տեսողական խաբկանք է։ Այս ցուցանմուշը Ձեզ օգնելու է պատկերացում կազմել, թե ինչպես էին ժամանակին,…