Տեսլա անունը ձեզ քաջ հայտնի է։ Գոնե ավտոմեքենաների աշխարհից։ Իսկ իր ժամանակին «անմիտ գիտնական» համարվող ֆիզիկոս-գյուտարար Նիկոլա Տեսլայի մասին գիտե՞ք։ Նրա խենթ գաղափարների շնորհիվ հիմա մեր առօրյա կյանքում՝ կենցաղից մինչև բժշկություն կան երևույթներ, առանց որոնց չենք արդեն էլ պատկերացնում կյանքը։
Պլազմային գունդը Տեսլայի գյուտերից մեկն է, որ արել է 1894 թվականին։ Հազվագյուտ գազով կամ գազերի խառնուրդով լցված Հայաստանում ամենամեծ նմանատիպ ապակե գնդի ներսում տեղադրված է էլեկտրոդ, որի բարձր լարման արդյունքում գնդի ներսում լուսային ճառագայթներ են հայտնվում։ Ճառագայթները ձգտում են դեպի գնդի պատերը։ Ճառագայթներն ամպրոպի էֆեկտ են ստեղծում՝ գրավելով մեր աչքն ու տալով մոգության զգացողություն։ Էֆեկտն ավելի է ուժեղանում, երբ կարողանում ենք ձեռքերով «կառավարել» ճառագայթները։
Թելադրեք ճառագայթների շարժումը, Ձեզ հրաշագործ զգացեք։