fbpx
Skip to content Skip to footer

Տեսողական խաբկանքը, որը ստեղծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, հեռվից ցույց է տալիս Մերիլին Մոնրոյին, բայց մոտ տարածության վրա վերափոխվում է Ալբերտ Էյնշտեյնի դիմանկարին։ Իլյուզիան պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է մեր ուղեղն ընկալում նկարներում պատկերված դետալները կամ տեսարանները։

Դուք հաստատ ծանոթ եք դասական տեսողական խաբկանքների։ Գուցե նաև տեսել եք 1915 թվականին ծաղրանկարիչ Ու․ Է․ Հիլլի նկարած դիմանկարը, որը կոչվում է «Կինս ու զոքանչս»։ Կախված այն բանից, թե ինչպես ենք մենք մեկնաբանում կոնկրետ գծեր՝ պատկերը երևում է կամ որպես կողք նայող ծեր կին, կամ ուսի վրայով նայող երիտասարդ կին։ Մասաչուսեթսի համալսարանում ստեղծված իլյուզիան մի քանի քայլ առաջ է կատարում և պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է մարդկային ուղեղը վերամշակում պատկերը։

«Մերիլին-Էյնշտեյնը» առաջին հայացքից երևում է որպես հանրահայտ գեղեցկուհու փոքրիկ, մշուշոտ նկար։ Բայց հետո, երբ պատկերը մոտենում է, վերածվում է ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նկարին։ Մոնրոյի դիմագծերը մշուշոտ ու անորոշ են, մինչդեռ Էյնշտեյնինը՝ նուրբ գծագրված։ Այդ նուրբ մանրամասները տեսանելի են միայն ավելի մոտ տարածության վրա, այնպես որ, նկարում պատկերված դեմքը փոփոխվում է, երբ մոտենում կամ հեռանում ենք դրանից։

Այս օպտիկական իլյուզիան կարող է ընդգծել տեսողության խնդիրները․ հետաքրքիր է, որ եթե պատկերին նայողը ունենա հեռատեսություն, ապա նրա մոտ կփոխվի Էյնշտեյն-Մոնրո ընկալման հերթականությունը. մոտիկից նայելիս կերևա Մոնրոն, իսկ հեռավորության վրա` Էյնշտեյնը։ Հենց այս առանձնահատկության շնորհիվ տեսողական այս խաբկանքը ծառայում է նաև որպես թեստ` աչքերի կարճատեսությունն ու հիպերտրոպիան ստուգելու համար։ 

Խաբկանքը նաև մատնացույց է անում տարօրինակությունը, թե ինչպես է մարդու ուղեղը մշակում ստացած տեսողական ինֆորմացիան։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թիմը, որը ստեղծել է «Մերիլին-Էյնշտեյն» իլյուզիան, մի շարք փորձեր կատարեց, որոնցում մասնակիցներին տարբեր տևողությամբ ցույց էին տալիս հիբրիդային պատկերը։ Երբ մարդիկ նկարը տեսնում էին ընդամենը 30 միլիվայրկյան, նրանք կարողանում էին տեսնել միայն Մոնրոյին․ նրանց ուղեղը պարզապես չէր հասցնում զանազանել Էյնշտեյնի դեմքի մանր դետալները՝ անկախ այն բանից, թե որքան մոտ կամ հեռու էին պատկերից։ Երբ նրանք պատկերը տեսնում էին 150 միլիվայրկյան, տեսնում էին Էյնշտեյնին, բայց ոչ Մոնրոյին։

Փորձերը ցույց են տալիս, որ մեր ուղեղը նախապատվություն է տալիս նկարի կամ տեսարանի տարբեր դետալների։ Եթե մենք նկարը տեսնում ենք շատ կարճ ժամանակով, մեզ մոտ մնում է «ցածր տարածական թույլատրելիության» տեղեկություն՝ մեր տեսածի ընդհանուր ձևաչափը։ Եթե միևնույն պատկերին նայենք մի քիչ ավելի երկարատև ընթացք, կարող ենք որսալ ավելի մանր դետալները։ 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի թիմը կարծում է, որ մեր ուղեղը նախ վերամշակում է ցածր տարածական թույլատրելիության տեղեկությունները, նախքան կանցնի մանրուքներին։

Իլյուզիաները մեզ շատ բան են պատմում մեր ուղեղի մասին։ Պատկերացում կազմելու համար, թե որքան անսահմանափակ է աշխարհն ընկալելու մեր կարողությունը, և ինչպես է դիտանկյունը փոխում ամեն ինչ, պետք է առնվազն մեկ անգամ հայտնվել իլյուզիաների աշխարհում։ 

Այս իլյուզիան Էյնշտեյնի ու Մոնրոյի «մասնակցությամբ» միակ խաբկանքը չէ։ Մեր թանգարանում դուք կտեսնեք անվերջ ձեզ հետևող ֆիզիկոսին և մոտենալիս անհետացող շիկահերին։

[ Իլյուզիաների թանգարան Գյումրիում։  ԳՆԵԼ ՏՈՄՍ ]

Այցելուների տեղեկատու

Մուտքավճար

Մեծահասակներ

4500 դրամ

Ուսանողներ, դպրոցականներ

4000 դրամ

Ընտանեկան (2 մեծահասակ, 2 երեխա)

13.000 դրամ

Խումբ (սկսած 5 հոգուց)

4000 դրամ

Աշխատանքային ժամեր

Երեքշաբթի – կիրակի

11:00 – 20:00

Երկուշաբթի

11:00 – 18:00

Информация для посетителей

Стоимость входного билета

Взрослые

4500 драм

Студенты, школьники

4500 драм

Семья (2 взрослых, 2 детей)

13000 драм

Группы (от 5 человек)

4000 драм

Часы работы

Вторник – Воскресенье

11:00 – 20:00

Понедельник

11:00 – 18:00

Visitor Info

Admission Prices

Adults

4500 AMD

Students, school pupils

4500 AMD

Family (2 adults, 2 children)

13000 AMD

Groups (from 5 people)

4000 AMD

Opening Hours

Tuesday – Sunday

11:00 – 20:00

Monday

11:00 – 18:00

MUSEUM OF ILLUSIONS © 2025. ALL RIGHTS RESERVED.